Սեուլում «Gangnam Style»-ի հուշարձան կկանգնեցնեն
Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում «Gangnam Style» երգին նվիրված հուշարձան կկանգնեցնեն: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Հուշարձանը կկանգնեցվի Սեուլի ցուցահանդեսի կենտրոններից մեկում 2015թ-ի տարեվերջին:
35-ամյա Պակ Չէ Սանը, ով առավել հայտնի է Psy մականունով, իր գործունեությունը ծավալում է Հարավային Կորեայում՝ ելույթ ունենալով հումորային նախագծերում և համերգներում: Հենց նրա շնորհիվ ողջ աշխարհում այդքան տարածում գտավ «Gangnam Style» պարը: Համանուն երգի տեսահոլովակը, որ լույս տեսավ 2012թ-ին, YouTube-ում ունի ավելի քան 2 միլիարդ դիտում: