Հայաստանի երիտասարդական հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել Ավստրայի ընտրանուց
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանում ընդունեց Ավստրիայի իր հասակակիցներին և զիջեց 0:5 հաշվով:
Բոլոր գնդակները մեր դարպասում հայտնվեցին երկրորդ խաղակեսում (49, 60, 75, 78, 81): Հայաստանի հավաքականը հինգ խաղում վաստակած 7 միավորով ընտրական յոթերորդ խմբի երրորդ հորիզոնականում է: