«Գեղամյանը մոտեցել, ասել է` անունս չտաս ու սկսել է հարվածել». մանրամասներ Փաշինյան-Գեղամյան միջադեպից
Այսօր` խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ տեղի ունեցած Գեղամյան –Փաշինյան միջադեպին: «Գեղամյանը մոտեցել, ասել է` անունս չտաս, Փաշինյանն էլ ասել է` բոլորի անունն էլ կտամ ու Գեղամյանը սկսել է հարվածել», – նշեց նա:
Մարուքյանի խոսքերով Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Փաշինյանի վրա, իսկ վերջինս էլ բնականաբար պաշտպանվել է: