Անգղներին խփիք, ճամփեն փակեցիք, նկարվեցիք, հետո՞. որ դատեն, կասեն՝ նա ընտանիքի միակ կերակրողն էր
Անգղներին խփիք, ճամփեն փակեցիք, նկարվեցիք, հետո՞: Ինչնե՞րդ ավելացավ, եթե չասենք, բնության մեջ երկու վերացող տեսակի անգղ պակասեց: Մեկ-մեկ ուզում եմ հասկանամ այս էժան «կայֆը», չի ստացվում:
Բա հիմա որ դատեն, տնեցիք դնելու են՝ նա ընտանիքի միակ կերակրողն էր, երեխեքն այնքան սոված են, որ գրավիլ են ուտում ու այս կարգի 3 մանեթանոց լաց:
Չես հասկանում այս վայրագության հակումը գենով է գալիս, դաստիրակությունից է, հասարակությունից թե՞ պետության ներսում բեսպրեդելից ու անպատժելիությունից: Հավանաբար բոլորն իրար հետ: Միայն թե տխրում ես, որ դեռ նախամարդյան վիճակներ են կողքերդ, երբ տղամարդկանց մի մասի մոտ «որսը» բացառապես այսպիսի ասոցիացիա ունի:
Ստյոպա Սաֆարյան. Ֆեյսբուք