Ավազահանքը փլվել է քաղաքացու վրա
Shamshyan.com-ը հայտնում է.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ուրցաձոր գյուղի վարչական տարածքից միջին տարիքի տղամարդը ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն։ Նրան հիվանդանոց են տեղափոխել Ուրցաձոր գյուղում գտնվող ավազահանքի մոտից, որտեղից գյուղացիները ավազ են դուրս բերում և այսօր՝ հոկտեմբերի 2-ին, տուժածը, ով, ըստ տեղեկությունների, նույն գյուղի բնակիչ՝ միջին տարիքի Արթուր Խաչատրյանն է, փորձել է ավազ դուրս բերի, և ավազաշերտը լցվել է նրա վրա։
Գյուղացիները նրան մեծ դժվարությամբ դուրս են բերել ավազի տակից։ Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասներն՝ այստեղ: