Ազգային ժողովը մերժեց ԵԱՏՄ-ից դուրս գալու հանձնաժողով ստեղծելու «Ելք»-ի առաջարկը
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 11 անդամներից 10-ը մերժեցին ԵԱՏՄ-ից դուրս գալու համար եզրակացություն ստանալու վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք»-ի առաջարկը:
Նիստի օրակարգի հաջորդ հարցը «ԵԼՔ» խմբակցության կողմից խորհրդարանին ներկայացված նախագիծն էր, որով առաջարկվում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսել:
Հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նիստին չէր ներկայացել: Հարցի քննարկումը մինչև երեկու ամիս կհետաձգվի: