Ամեն օր ավելի եմ համոզվում, որ ճակատագիրը նվիրել է ինձ ամենաարժանի մարդուն. Միհրան Հարությունյանի կնոջ գրառումը (լուսանկար)
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի կինը՝ Մակտինա Բեբիյան, ով այսուհետ կրում է Հարությունյան ազգանունը, ինստագրամյան իր էջում ամուսնու հետ լուսանկար է հրապարակել, որը մակագրել է հետևյալ կերպ.
«Ամեն օր ես ավելի եմ համոզվում, որ ճակատագիրը, անշուշտ, նվիրել է ինձ ամենաարժանի մարդուն, նրան, ով օրեցօր կարող է պայքարել ինքն իր համար, իր հարազատների և իր սկզբունքների համար: Ամենահրաշալին այն է, որ ես վստահ եմ , որ այդ մարդը վաղը ի վիճակի է ավելի լավը լինել, քան այսօր»: