Միհրան Հարությունյանը բուժզննում է անցել Լեհաստանում. առաջին վիրահատությունն այսօր է (տեսանյութ)
Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Լեհաստանում անցել է բուժզննում, իսկ այսօր կենթարկվի ուսի վիրահատության: Այդ մասին 28-ամյա ըմբիշը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հետազոտության երկրորդ օրը մոտեցավ ավարտին: Վաղն առաջին վիրահատությունն է, իսկ երկրորդը կլինի մեկ շաբաթից»,- նախօրեին գրել է Միհրան Հարությունյանը՝ հրապարակելով տեսանյութ: