Հերթական անգամ ես մնացի մենակ. Միհրան Հարությունյան (լուսանկար)
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը ինստագրամյան իր էջում գրառում է կատարել, որում հայտնում է, որ Լեհաստան է գնում վիրահատություն կատարելու համար:
«Հերթական անգամ ես մնացի մենակ ևս մեկ խնդրի հետ: Ինձ բնորոշ է լինել մենակ, երբ առջևում բարդ և ծանր օրեր են սպասվում, և կրկնակի բնորոշ է` դրանք հաղթահարելը:
ՀԳ. Մոսկվա-Լեհաստան. մեկնում եմ հերթական վիրահատութանը, այս անգամ` ուսի շրջանում: Հուսով եմ` ամեն բան հաջող կանցնի և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ես կկարողանամ վերադառնալ մարզումներին»,- գրել է Հարությունյանը: