«BMW»-ն նոր «X3»-ն «ուղարկել է» Մարս (տեսանյութ)
Գերմանական արտադրության «BMW»-ն ցույց է տվել նոր «X3»-ի վիրտուալ թեստ-դրայվը Մարս մոլորակի վրա: 360 աստիճան անկյամբ տեսանյութը հրապարակվել է ընկերության յութուբյան էջում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Կարմիր մոլորակի պատկերի ֆոնին ցույց են տրվում նոր քրոսովերի առավելությունները, որոնց թվում խաչմերուկներում հատման կետերում գծերն անվտանգ փոխելու գործառույթն է:
Նոր «BMW X3»-ը ներկայացվեց այս ամռանը: Ռուսաստանում մոդելի վաճառքը կսկսվի նոյեմբերի 11-ից: Մեքենայի նվազագույն գինը կազմում է 2.95 միլիոն ռուբլի: