Երևի ծառերն էլ էին հին և վտանգավոր առողջության համար. ծառասպանություն՝ Շիրակի պետական համալսարանի բակում (տեսանյութ)
Երբ 2017 թ-ի ապրիլին Երևանի Դավթաշեն թաղամասում մի ձեռներեց իր «օբեկտի» դիմաց աճող 30 բարդիները «խորը էտել»էր, մեծ սկանդալ բարձրացավ: Այն աստիճանի, որ այդ փաստին անդրադարձավ նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այդ նույն օրերին Շիրակի Պետական Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը տարրական «ծառասպանությամբ» էր զբաղված Շիրակի Պետական Համալսարանի բակում:
Բակում գտնվող բարդիները ռեկտոր Մինասյանի թեթև ձեռամբ ևս «խորը էտվեցին», իսկ որոշ ծառեր էլ կտրվեցի: Համալսարանի որոշ դասախոսներ խնդրում էին ծառահատներին կանգ առնել, քանի որ այդ ժամանակ, ըստ նրանց, չէր կարելի էտել ծառերը: Սակայն,ապարդյուն: Բայց ամենակարևորը, սկանդալ էլ չբարձրացավ:
Հ.Գ.Երևի այս ծառերնել էին հին և վտանգավոր առողջության համար: