Լարված իրավիճակ՝ Երևանում. Թիվ 157 մանկապարտեզի 17 տարվա տնօրենի հեռացման դեպքում ծնողները պատրաստ են ամեն քայլի. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում գտնվող Թիվ 157 մանկապարտեզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին մեծ թվով ծնողներ հավաքվել էին մանկապարտեզում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այն հարցի շուրջ, որ մանկապարտեզի 17 տարվա սրտացավ ու հոգատար տնօրեն Զառա Ադիյանին ազատել են աշխատանքից:
Shamshyan.com-ի հարցին, թե ի՞նչ պատճառ են նշում հեռացնելու համար, պատասխանեցին. «Տիկին Ադիյանը մի անապահով ընտանիքից երեխայի է ընդունել մանկապարտեզ, երբ տեղ չի եղել, դա էլ քաղաքապետարանի համար պատճառ է հանդիսացել, ու փոխանակ ասեն՝ անապահով ընտանիքի երեխա է, ճիշտ է արել, որ ընդունել է, ասում են՝ աշխատանքից հեռացված եք»:
Մանրամասները՝ այստեղ: