Ադրբեջանի զինված ուժերն ունեն ևս 2 կորուստ
Ադրբեջանի զինված ուժերն ունեն ևս 2 կորուստ:
1. Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, Քյուրդամիրի շրջանի Շիխիմլի գյուղի բնակիչ Ասիֆ Ասիմ օղլու Քյարիմովը ( ծնված 1999թ, Kərimov Asif Asim oğlu ) դաժան ծեծի է ենթարկվել համածառայակիցների կողմից, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու հետևանքով ։
2. Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, սերժանտ,Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչ Զահիդ Արիֆ օղլու Ալիևը ( ծնված 1981թ, Əliyev Zahid Arif oğlu ) մահացել է զորամասին պատկանող «Զիլ» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների արանքում մնալու հետևանքով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և լրատվամիջոցները դեռևս որևէ տեղեկություն չեն հայտնել զինծառայողների մահվան մասին։
Արցախ Արմենիա. Ֆեյսբուք