Հովիկ Աբրահամյանի տան դիմաց տուն կառուցելը քաղաքապետարանը նպատակահարմար չի համարում. Armtimes.com (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 13-ին մերժել է Ազատության պողոտայի սկզբնամասում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան դիմացի հողակտորի սեփականատերերի դիմումը, որով նրանք շինաթույլտվություն էին ցանկանում ստանալ բնակելի տներ կառուցելու համար:
Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ Հովիկ Աբրահամյանը պահանջել է շինթույլտվություն չտալ այն անձանց, որոնք իր շքեղ առանձնատան դիմաց ցանկանում են տներ կառուցել:
Մեզ այսօր հաջողվեց կապ հաստատել հողակտորի սեփականատերերի ներկայացուցչի՝ Հովհաննես Հարությունյան հետ, որը որոշ մանրամասներ հայտնեց՝ մեզ տրամադրելով նաև քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի պատասխան գրությունը:
Քաղաքապետարանի պաշտոնյան նշել է, որ քննարկվող հողատարածքի կառուցապատման նախագծում անհրաժեշտ է դիտարկել Ազատության պողոտայից մտնող ներթաղամասային ճանապարհի լայնական չափի ապահովման խնդիրը (տես ստորև ներկայացված նկարում): Այդ խնդիրն Անդրանիկ Քասարյանն առաջարկել է լուծել դիմումատուների հողամասի կամ համաձայնություն ձեռք բերելու դեպքում դիմացի հողամասի ուրվագծային փոփոխության միջոցով, քանի որ դիմումատուի հողամասի անկունային կետը կհայտնվի փաստացի օգտագործվող ճանապարհի միջնամասում:
Մանրամասները՝ այստեղ: