Գրանցված 12484 հանցագործություններից ընդամենը 37-ն են կատարվել հրազենի գործադրմամբ
ՀՀ Ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաստեր, թվեր որոնք հերքում են որոշ ինքնուս քրեաբանների «վերլուծությունները»։
2017 թվականին հանրապետությունում գրանցված 12484 հանցագործություններից ընդամենը 37-ն են կատարվել հրազենի գործադրմամբ, որը կազմում է 0,2 տոկոսը։ Ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարվել է 49 հանցագործություն այսինքն 12-ով ՊԱԿԱՍ։