Վաճառվում են ամենատարօրինակ բրիտանական ավտոմեքենաները (լուսանկարներ)
Ավտոսիրահարների շրջանում Մեծ Բրիտանիան սովորաբար ասոցացվում է լյուքս մակնիշների հետ՝ «Rolls-Royce», «Bentley», «Jaguar», «Aston Martin»-ը: Ինչ-որ մեկը կհիշի երբեմնի հայտնի, իսկ այժմ բավականին թանկ, և իրականում ոչ այնքան բրիտանական, «MINI»-ն: Ավելի կրթված մասսան կհիշի «Lotus»-ը, «Vauxhall»-ը և «Rover»-ը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Սակայն Մեծ Բրիտանիայում 20-րդ դարում գոյություն ունեին նաև այլ մակնիշներ, որոնք բավականին տարօրինակ տեսքի մոդելներ էին արտադրում: Դրանց մի մասը վաճառքի կհանվի «Historics at Brooklands» աճուրդում:
,