«Ծառուկյան» խմբակցության որոշ անդամներ մանդատ ձեռք բերելուց հետո նաև ՀԷԿ-եր են ձեռք բերել
«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պատգամավոր ընտրվելը բավական դրական է անդրադարձել «Ծառուկյան» խմբակցության որոշ անդամների վրա:
Մասնավորապես այդ դաշինքի պատգամավորներ Վարդևան Գրիգորյանը և Սերգեյ Բագրատյանը մանդատ ձեռք բերելուց հետո նաև ՀԷԿ-եր են ձեռք բերել: Ըստ մեր աղբյուրի՝ Վարդևան Գրիգորյանը ՀԷԿ-ը գնել է 2 մլն դոլարով:
Սա նրանց ունեցած միակ ՀԷԿ-ը չէ, ինչը նշանակում է, որ պատգամավորները բավական գոհ են այդ բիզնեսից ստացվող եկամտից»:
Մանրամասները` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: