Որոշվել է «iPhone X»-ի ինքնարժեքը
Մասնագետները պատմել են «Apple»-ի նոր մոդելի՝ «iPhone X»-ի մասերի ենթադրյալ գնի մասին: Նոր մոդելը կհայտնվի վաճառքում միայն նոյեմբերի երեքից: Այս մասին հայտնում է «РЕН ТВ հեռուստաընկերությունը՝ հղում տալով «Daily» թերթին:
Ինչպես հաղորդվում է, սմարթֆոնի բաղադրամասերի արտադրության գինը 60 տոկոսով ցածր է եղել վաճառքի գնից, որը կազմում է 999 դոլար:
Ընդհանուր հաշվարկով այդ մասերն արժեն 412 դոլար: Սակայն նման գինը չարժե անվանել ինքնարժեք, քանի որ այն չի ենթադրում սմարթֆոնը հավաքելն ու լոգիստկան: