5 տարածված հարց՝ նոր «iPhone»-ի մասին (լուսանկարներ)
«Аpple»-ի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվել է միանգամից երեք նոր սմարթֆոն: Եվ եթե «Phone 8»-ն ու «iPhone 8 Plus»-ը հիմնականում տարբերվում են իրենց չափերով, ապա «iPhone X»-ը լիովին նոր սարքավորում է: Teleprogramma.pro-ն ներկայացնում է նոր սմարթֆոնի մասին տարածված հարցադրումները, որոնք անհանգստացնում են մարդկանց:
Ո՞ր սմարթֆոնը ձեռք բերել
Բնականաբար, «iPhone X»-ը: Այո, այն թանկ է 15 000-ով «iPhone 8 Plus»-ից, և 23 000-ով՝ սովորական ութերորդից: Սակայն խնդիրն այն է, որ նույնիսկ նոր ութերորդը այս մոդելի մոտ հին է երևում: Եթե ցանկանում եք տնտեսել, ավելի լավ է գնել յոթերորդը, իսկ եթե ցանկանում եք իսկապես նորություն ունենալ, գնեք «iPhone X»-ը:
Ապակե կորպուսի պատճառով այն կդառնա ավելի փխրո՞ւն
Ապակե կորպուսներ «Apple» ընկերության սմարթֆոններն ունեցել են դեռևս «iPhone 4S»-ի ժամանակներից, 2012 թվականին դրան փոխարինեց ալյումինը: Սակայն 5 տարի անց մոդելները կրկին ապակե կորպուսներով են: Սրա անհրաժեշտությունն առաջացավ մարտկոցի անլար վերալիցքավորման տեխնոլոգիայի համար: Իրականում սա միակ առավելությունը չէ: Ապակե պանելից կեղտն ավելի հեշտ է մաքրվում, ձեռքից չի սահում, չի տաքանում և չի սառչում:
Ի՞նչ անել, եթե «iPhone X»-ի էկրանը ջարդվի
Նորագույն «OLED»-էկրանը, իհարկե, շատ լավն է, քանի դեռ չի ջարդվել: Իսկ եթե պատահաբար այն ջարդեք, ապա պետք է մեծ գումարներ վճարեք վերանորոգման համար: Բանն այն է, որ չինացիները դիսփլեյներ պատրաստել դեռևս չեն սովորել, իսկ օրիգինալ էկրանը մոտ 30 000 ռուբլով թանկ կլինի: Այս դիսփլեյը սմարթֆոնի գնի մեկ երրորդն է կազմում, դրա համար էլ նոր մոդելն այդքան թանկ է: Ամեն դեպքում ավելի լավ է ամուր պատյան գնեք:
Ինչպե՞ս է աշխատում մարտկոցի անլար վերալիցքավորումը
Որպեսզի լիցքավորեք մարտկոցը, պետք է գնեք այլ ընկերությունների աքսեսուարները, «Apple»-ը դեռևս չունի սեփական անլար վերալիցքավորում: Լիցքավորման համար անհրաժեշտ է «Belkin» և «Morphie» ընկերության գորգերը: «Խնձորային» ընկերությունը խոստանում է հաջորդ տարի թողարկել սեփական մեծ գորգը, որով հնարավոր է միաժամանակ մի քանի սարքավորում լիցքավորել:
Կարելի է՞ արդյոք նախկինի պես օգտագործել «Touch ID», եթե «Face ID»-ն չճանաչի ձեզ
«Touch ID» տեխնոլոգիա նոր մոդելը չունի, քանի որ պանելի վրա տեղ չի մնացել դրա համար: Այնպես որ, ցանկանում եք, թե ոչ, պետք է հարմարվեք նոր «Face ID»-ին: