Պաշտոնանկություններ և փոխատեղումներ՝ ոստիկանական համակարգում
Ոստիկանական համակարգում այսօր պաշտոնանկ են եղել մի շարք պաշտոնյաներ, նրանց մի մասը վերանշանակվել է, մի մասը՝ ոչ։
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել են Կոտայքի մարզի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանը և Աբովյան քաղաքի ոստիկանապետը։ Նրանք կադրային ռեզերվում են։
Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արագածոտնի մարզային ղեկավար Ռոման Կիրակոսյանը։ Աբովյանում նշանակվել է Արսեն Արզումանյանը, որը նախկինում քրեական հետախուզության վարչությունում է աշխատել։
Կադրային տեղափոխումներ են եղել Վայոց ձորում, Արագածոտնում, Իջևանում և Ստեփանավանում։ Արագածոտնի մարզի ոստիկանապետ է նշանակվել Լյովա Յազիչյանը։ Իջևանի բաժնի պետը տեղափոխվել է Ստեփանավան, Ստեփանավանինը՝ Մեծամոր։