ԵՊՀ-ն թմրանյութեր և հոգեմետ դեղեր կներմուծի. ինչի՞ համար է դա անհրաժեշտ մայր բուհին
Armlur.am-ը գրում.Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Երևանի պետական համալսարանին:
Ըստ այդմ` ԵՊՀ-ին կտրվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա:
Այն ուժի մեջ կլինի երեք տարի: Հայրենի կառավարությունը չի մանրամասնում` ինչի համար է անհրաժեշտ մայր բուհին թմրանյութեր և հոգեմետ դեղեր: Նշվում է նաև, որ որոշումը կկայացվի առանց քննարկման: