Աբովյանում դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին կասկածվում է աշակերտին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել սեպտեմբերի 4-ին Աբովյան քաղաքի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 12:30-ի սահմաններում դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Թերեզա Ավետիսյանը մետաղյա ջրի շշով հարվածել է 7-րդ դասարանի աշակերտ Արտաշես Հակոբյանի գլխին, ինչի հետևանքով երեխան ստացել է մարմնական վնասվածք:
Մանրամասները՝ այստեղ: