Երկար սպասված նոր «iPhone 8»-ն ու «iPhone 8 Plus»-ը (տեսանյութ)
«Apple»-ը ներկայացրել է նաև նոր «iPhone 8»-ն ու «iPhone 8 Plus»-ը։ Սմարթֆոնը ներկայացվել է երեք գույներով՝ արծաթագույն, ոսկեգույն ու «մոխրագույն տիեզերք»։ Մետաղի փոխարեն ապակի է, ընդհանուր դիզայնը նույնն է մնացել։ Երկուսն էլ անջրթափանց են, երկուսն էլ ունեն Retina HD էկրան։ Անկյունագիծը 4․7 ու 5․5 դյույմ է։
64 ու 256 գիգաբայթ հզորությամբ «iPhone 8»-ի գինը սկսվում է 699 դոլարից, իսկ 64 ու 256 գիգաբայթանոց «iPhone 8 Plus»-ինը՝ 799 դոլարից։