«Apple»-ի նոր խելացի ժամացույցները՝ բջջային կապի հնարավորությամբ
«Apple» ընկերությունը քիչ առաջ ներկայացրել է «Apple Watch Series 3»-ը՝ «LTE»-ի աջակցությամբ, ինչը կապահովի սարքավորումից զանգեր կատարելու հնարավորությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ի դեպ, սարքավորման մեջ անհրաժեշտ չէ «sim» քարտ դնել: «LTE»-ի աշխատանքի համար պատասխանատու է հատուկ ներդրված չիպը, որը կապվում է հեռախոսի համարի հետ:
Նոր մոդելը կունենա նաև սրտի աշխատանքին հետևելու գործառույթ:
Բացի այդ, ընկերությունը ներկայացրել է մի շարք գունավոր գոտիներ սարքավորման համար:
Խելացի ժամացույցներն արժեն 399 և 329 դոլար: Ռուսաստանում այն կհայտնվի սեպտեմբերի 22-ին: