27-ամյա աղջկա որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք
Սեպտեմբերի 11-ին, ժամը 09։11-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները սկսել են որոնողական աշխատանքները, որոնք, սակայն, ավարտվել են անարդյունք:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 10-ին, ժամը 16:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում (մոտ 9 մ) կասկածվում է, որ առկա է քաղաքացու դի. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրասուզակ: