Մարդիկ ինչու են ուրախանում պայթեցրած ու թալանած բանկոմատի համար
Ես հասկանում եմ մարդիկ ինչու են ուրախանում պայթեցրած ու թալանած բանկոմատի համար: Իրենց չեն ասոցացնում այդ փողերի հետ, կարծում են, որ իրենց հետ չի լինի դա երբեք ու բանկի փողերը իրենց փողերը չեն, բանկին են թալանում, պետությանը:
Բայց` նման մտածելակերպով մենք դեռ երկար ոչ պետություն կունենանք, ոչ քաղաքացի և ոչ կիրթ հասարակություն, կլինենք ցեղ ու ժողովուրդ, ով միայն իր կաշվի մասին է մտածում, իսկ իրա տան դռան մետլախից դուրս սաղ զուգարան, մոխրաման է համարում:
Վազ Ղազարյան. Ֆեյսբուք: