«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը ընտրություններից հետո չի շփվել Գագիկ Ծառուկյանի հետ. նա կշարունակի բոյկոտել ԱԺ նիստերը
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը կշարունակի բոյկոտել ԱԺ նիստերը և չի մասնակցի սեպտեմբերի 11-14-ի քառօրյային:
Զաքարյանը չի շփվում խմբակցության անդամների հետ, և խմբակցությունում չգիտեն, թե նա ապագայի ինչ ծրագրեր ունի: Ապրիլի 2-ի ընտրություններից հետո Իշխան Զաքարյանն ու Գագիկ Ծառուկյանը ևս չեն շփվել»:
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: