Քոբուլեթիում 12-ամյա երեխա է խեղդվել
Փրկարարները Քուբելթի հանգստավայրային քաղաքի առափնյա ջրերում 12-ամյա դեռահասի մարմին են գտել։ Այս մասին գրում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ն։
Քոբուլեթիում տղային երեք օր շարունակ որոնում էին։ Սեպտեմբերի 1-ին փոթորկի ժամանակ նա ծովն էր մտել և չի կարողացել ափ դուրս գալ։
Լրատվամիջոցների տվյալներով՝ դեռահասը Քոբուլեթի էր եկել հանգստանալու մոր հետ։ Միջադեպի հետ կապված՝քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով («ինքնասպանության դրդում»)։