Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է. պատմության մեջ այս օրը
Դեպքեր և իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել պատմության մեջ այս օրը.
12 թ. – ծնվել է Կալիգուլան, հռոմեական կայսր (մահ. 41 թ.):
1940 թ. – տպագրվեց թուրքահայ Մարմարա օրաթերթի առաջին համարը։
1952 թ. – ծնվել է Քիմ Քաշքաշյանը, ամերիկահայ երաժիշտ, ալտահար:
1954 թ. – ծնվել է Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետությանի 2-րդ նախագահ:
1973 թ. – մահացել է Ջոն Ֆորդը, ամերիկացի նշանավոր ռեժիսոր, Օսկարի պատմության միակ ռեժիսորն է, ով 4 անգամ ստացել է Օսկար լավագույն ռեժիսորի համար մրցանակը (ծն. 1894 թ.):
1987 թ. – Մայքլ Ջեքսոնը թողարկեց իր Bad ալբոմը։
1991 թ. – Ղրղզստանը անկախացավ ԽՍՀՄ-ից։
1993 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը գրավեցին Կուբատլու քաղաքը։