Ստեղծվել է ռոբոտ-քահանա՝ թաղումներ անցկացնելու համար (տեսանյութ)
Ճապոնիայում ստեղծել են ռոբոտ-քահանայի: Նրա գլխավոր խնդիրը երգեր երգելն է բուդդայական թաղումներին: Այս մասին գրում է Kp.ru-ն:
«Pepper» անունով ռոբոտին ցույց են տվել Տոկիոյում թաղումների ինդուստրիայի տոնավաճառում՝ «Life Ending Industry EXPO 2017»-ին: Էլեկտրոնային քահանային ստեղծել է «Nissei Eco C» ընկերությունը, որը սովորաբար զբաղվում է պլաստմասսե իրերի արտադրությամբ:
Ռոբոտ ստեղծողները խոստանում են նշանակալիորեն տնտեսել մահացածների բարեկամների ծախսերը: Այսպես, ռոբոտի ծառայությունները կարժենան 450 դոլար: Իսկ դա 4 անգամ էժան է կենդանի բուդդայական հոգևորականի ծառայությունների գնից: