Երևանում հայտնաբերվել է դի՝ կախված վիճակում
Օգոստոսի 21-ին, ժամը 21:39-ին ահազանգ է ստացվել, որ Ռոստոմի փողոցի թիվ 67 տան բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը. տան մոտակա խորդանոցում՝ կախված վիճակում, հայտնաբերել են՝ 1955 թ. ծնված Հ. Բ.-ի դին: