Եվս մի փոքրիկ ապտակ ստացավ Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից
ԱՄՆ-ը մինչև սեպտեմբեր դադարեցնում է ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին, իսկ սեպտեմբերից այդ բանը կիրականացվի միայն Մոսկվայում գտնվող ամերիկյան հյուպատոսարանից, իսկ ահա Հեռավոր Արևելքում, Սիբիրում և Ուրալում գործող հյուպատոսարանները այլևս վիզաներ չեն տրամադրի:
ԱՄՆ-ը այդ քայլը պատճառաբանում է նրանով, որ դիվանագետների մեծ մասի վտարումից հետո ուղղակի անհնար է դառնում նախկին ռեժիմով աշխատելը:
Պատկերացնու՞մ եք, վլադիվոստոկներից ու նովոսիբիրսկներից մարդիկ ամերիկյան մուտքի վիզա ստանալու համար այսուհետև պիտի հասնեն Մոսկվա: Ռուսաստանի քայլը ուղղված ԱՄՆ-ի դեմ իրականում հարվածեց հենց իրեն:
Թորոս Ալեքսանյան. Ֆեյսբուք: