Սաշիկ Սարգսյանն և Մանվել Գրիգորյանը չեն բախվել. ի՞նչ է իրականում տեղի ունեցել «Ռենեսանսում»
ԶԼՄ-ներում տեղեկություն է շրջանառվում, որ վիճանաբանություն է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի և ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի միջև: Ըստ նույն տեղեկությունների՝ դեպքն իբրև տեղի է ունեցել Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» ռեստորանում:
Ռեստորանի խնջույքներից մեկի ժամանակ սկսված վիճաբանությունն, ըստ լուրերի, վերածվել է քաշքշուկի, որին մասնակցել են նաև կողմերի թիկնապահները:
Այսպես ասած «տեղի ունեցած» վիճաբանությունը, սակայն, իրականում չի եղել և չէր էլ կարող լինել թեկուզ միայն այն պատճառով, որ վերջին մեկ ամսում Ալեքսանդր Սարգսյանն ու Մանվել Գրիգորյանը պարզապես չեն եղել «Ռենեսանսում»:
Նշենք, որ ոստիկանությունից նույնպես հերքվել է տարածված տեղեկությունը: