Հայտնաբերվել է Երկիր մոլորակի ևս մեկ արբանյակ
Եվս մեկ երկնային մարմին, բացի Լուսնից, գտնվում է Երկիր մոլորակի ուղեծրում դրա ձևավորման դեռ ամենասկզբից: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն:
Դա ոչ մեծ աստերոիդ է, որի տրամագծի չափերն ընդամենը մեկ մետր է: Նախկինում չնշմարված այդ արբանյակը հետազոտել որոշել են Հավայան համալսարանի մասնագետները Փարիզի աստղադիտարանի հետ միասին: Հետազոտության ընթացքում նրանք ստեղծել են համակարգչային մոդել, որը նշմարել է Արեգակնային համակարգի ավելի քան 10 միլիոն երկնային մարմին:
Պարզվել է, որ 18 000 աստերոիդներ ինչ-որ ժամանակ հատվել են Երկիր մոլորակի ուղեծրի հետ, սակայն այնտեղ մնացել են միայն մի քանի տարի՝ ի տարբերություն այս ոչ մեծ աստերոիդի:
Փորձագետների խոսքով՝ այն բավականին տարբերվում է սովորական արբանյակից: Այսօրվա դրությամբ կազմվել է դրա գրաֆիկական մոդելը: