Դամասկոսում ցուցահանդեսի գնդակոծության ժամանակ հայ դիվանագետները չեն տուժել
Դամասկոսում զինյալների կողմից ցուցահանդեսի գնդակոծությունից հայ դիվանագետները չեն տուժել: Այս մասին տեղեկացրել է Սիրիայում Հայաստանի դեսպանատունը թվիթթերյան էջում:
«Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության արդյունքում ՀՀ դիվանագետներն անվնաս են: Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դամասկոսում միջազգային ցուցահանդեսի ժամանակ հրթիռակոծություն է տեղի ունեցել: Ահաբեկիչների գործողությունների հետևանքով մահացել է 4 մարդ, ևս 4-ը վնասվածքներ են ստացել: