Լոռու մարզում վարորդը Toyota-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է.այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ Արեն Սուքիասյանը իր վարած Toyota մակնիշի 34 MN 417 համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան–Ալավերդի ավտոճանապարհի Լեջան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի 2 ուղևորներ, ովքեր երեխաներ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: