Մահացել է բրիտանացի շոումեն Բրյուս Ֆորսայթը
Մահացել է բրիտանացի շոումեն Բրյուս Ֆորսայթը: Այս մասին գրում է «The Guardian»-ը՝ վկայակոչելով շոումենի մենեջերին:
Ֆորսայթը 89 տարեկան էր:
Նա վերջերս բրոնխիալ թոքաբորբով էր հիվանդացել, իր տանն է մահացել՝ կնոջ և զավակների ներկայությամբ: Նրա մենեջերը կոչ է արել հարգել ընտանիքի մասնավոր կյանքի իրավունքը:
Շոումենն առաջին հերթին հայտնի է Generation Game եւ Strictly Come Dancing ծրագրերով, 2012 թվականին նրա անունը մտել է Գինեսի ռեկորդների գիրք որպես համաշխարհային պատմության մեջ հեռուստատեսությունում ամենաերկարատև կարիերայով հաղորդավար:
Ֆորսայթը բրիտանական հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող հաղորդավարն էր և հեռուստաէկրանի ամենաճանաչված դեմքը:
Հեռուստատեսությունում Ֆորսայթի կարիերան տևել է 76 տարի: