Հնդկաստանում հեղեղներից զոհվածների թիվը հասել է 119-ի
Հնդկաստանի Բիհար արևելյան նահանգում հեղեղումներից զոհված մարդկանց թիվը հասել է 119-ի, այս մասին գրում է «ТАСС»-ը:
Ավելի վաղ հաղորդվել Էր տարածաշրջանում 41 զոհվածների մասին: Հրատարակության տվյալով՝ տարածաշրջանում տարհանվել Է ավելի քան 400 հազար մարդ, հազարավոր տներ և շենքեր ավերված են:
Տեղական իշխանություններն ավելի քան հազար պատսպարան են կազմակերպել նրանց համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները: Հորդառատ անձրևները Հնդկաստանի հյուսիսին, Նեպալին և Բանգլադեշին պատուհասել են անցած շաբաթվա վերջին:
Հեղեղումներից Հնդկաստանի հյուսիսում վերջին մի քանի օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ, Նեպալում անբարենպաստ եղանակի զոհ է դարձել 111 մարդ, Բանգլադեշում զոհերի թիվը հասել Է 57-ի: