Մոտ ապագայում Թուրքիայում 7 բալից ավել երկրաշարժ է տեղի ունենալու
Մոտ ապագայում 7 բալից ավել երկրաշարժ է տեղի ունենալու Թուրքիայի Մարմարածովյան տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Բոսֆորի համալսարանի Քանդիլիի աստղադիտարանի ղեկավար Հալուք Օյզեները:
«Այսօրվա տեխնոլոգիայով մենք կարող ենք բացահայտել ապագա երկրաշարժերի հնարավոր վայրերը, բայց չենք կարող իմանալ նրանց կոնկրետ ժամկետները», - ասել է Օյզեները: Նա նաև հավաստիացնում է, որ երկրաշարժից հետո Մարմարա ծովում կլինի ցունամի, որը ևս հսկայական վնաս կտա: Ըստ Օյզեների, իր այս հայտարարությունը ոչ թե խուճապ պետք է առաջացնի, այլ պատրասվածության բարձրացում պետք է լինի, որպեսզի կորուստներն ու վնասները նվազագույնի հասցվի:
Կարեն Հովհաննիսյան.ֆեյսբուք: