Արարատյան դաշտի մի մասը վարակված է որդալվիճով. փորձագետ
Այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտարարեց, որ Արարատյան դաշտի մի մասն ու նախալեռները ֆիլոքսերիայով (որդալվիճ) են վարակվել:
Հարությունյանի խոսքով՝ նախատեսվում է, որ այդ պատճառով կսկսեն զանգվածայնորեն տնկել խաղողի եվրոպական տեսակներ, ինչպես նաեւ զանգվածայնորեն կոչնչացնեն վարակված խաղողի այգիները։
«Պաշտոնական տվյալներով՝ ֆիլոքսերայով վարակված է ավելի քան 1400 հեկտար տարածք։ Բայց ես կարծում եմ, որ դրանց թիվն ավելի է»,-նշեց Ավագ Հարությունյանը։
Դրա հետ մեկտեղ՝ փորձագետն անհանգստություն է հայտնել ոչ այնքան վարակված տարածքների չափերով, որքան այն բանով, որ ֆիլոսքերան շարունակվում է տարածվել։
«Ֆիլոքսերան շատ արագ է տարածվում։ Եթե նախկինում մենք դրա հետ գործ ունեինք միայն Արմավիրի մարզում, այժմ այն հայտնվել է նաեւ Արարատի մարզում։ Եվ ոչ թե մի խումբ գյուղերում, այլ միմյանցից շատ հեռու գտնվող գյուղերում»,-ընդգծեց Հարությունյանը՝ հավելելով, որ Արարատյան դաշտում ֆիլոքսերայի տարածումը կապված է դրա դեմ պայքարի բացակայության հետ