Ծեծկռտուք՝ Երևանի հյուրանոցներից մեկում Քուվեյթի քաղաքացիների միջև
Երևանի հյուրանոցներից մեկում օգոստոսի 16-ին Քուվեյթի երկու քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասել է, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգը ստացել է, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: