Նոր վերանշանակում՝ կառավարության կողմից
Կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում վերանշանակվեց Սամվել Ամիրխանյանը:
Կառավարության նիստում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանն ասել է, որ օգոստոսի 15-ին քաղաքացիական ծառայության խորհրդում անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել Սամվել Ամիրխանյանը: Գագիկ Գրիգորյանը նշել է, որ Սամվել Ամիրխանյանն ունի ոլորտում աշխատանքային մեծ փորձ և նախկինում զբաղեցրել է նույն պաշտոնը: