Ինչու են կտրուկ թանկացել ավիատոմսերը. պարզաբանում է Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչը
Միայն Հայաստանում չէ, որ այս սեզոնին ավիատոմսերի սակագները բարձրացել են, ամբողջ աշխարհում է սակագների որոշակի տարբերություն նկատվում: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սակագների բարձրացմանը:
«Կտրուկ պահանջարկն այս սեզոնին աճում է, առաջարկը չի կարողանում համապատասխանաբար ապահովել՝ կախված տարբեր գործոններից, այդ թվում օդանավերի քանակից: Այս ամիս ավիաընկերությունները համապատասխան տարողություն ապահովել չեն կարողանում, և քիչ տեղերի համար շատ մեծ պահանջարկ է առաջանում: Ի դեպ, այս շրջանում տոմսերն արագ վաճառվում են»,- ասաց Աննա Չոբանյանը:
Քաղավիացիայի վարչության պաշտոնյան նշեց, որ այս հարցի միակ լուծումն օդանավերի քանակի և թռիչքների հաճախականության ավելացումն է, սակայն կան երթուղիներ, որոնցով և թռիչքներն են շատ, և օդանավերը, բայց պահանջարկն ավելի շատ է, քան առաջարկը:
Մանրամասները՝ այստեղ.