Սենթ Լուիս. Լևոն Արոնյանն ընդդեմ Գարրի Կասպարովի
Օգոստոսի 14-ից 19-ը Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում անցկացվում է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը:
Տասը գրոսմայստերներ, այդ թվում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, կխաղան արագ շախմատի մեկ և կայծակնայինի երկու շրջան:
Օգոստոսի 14-ից 16-ը գրոսմայստերները կմրցեն արագ շախմատում, 17-ից 18-ը` կայծակնայինում:
Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1, կայծակնայինում հաղթանակը` 1, ոչ-ոքին կես միավոր:
Այսօր արագ շախմատ կխաղան Հայաստանը ներկայացնող Արոնյանը և ռուսաստանցի Գարրի Կասպարովը:
Խաղը մեկնարկել է երեւանյան ժամանակով ժամը 22:00-ին: