Գարրի Կասպարովի «ահարկու» հայացքը՝ ուղղված Լևոն Արոնյանին
Ինչպես արդեն հայտնել ենք, Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարում աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը չորրորդ տուրում մրցում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հետ, որը խաղում է սպիտակներով: Պարտիան ընթացքի մեջ է: Համակարգիչն առայժմ կողմերի հնարավորությունը գնահատում է հավասար:
Խաղի ընթացքում արված և հրապարակված լուսանկարում տպավորիչ կերպով երևում է Գարի Կասպարովի «զորեղ» հայացքը: