Լևոն Արոնյան-Գարի Կասպարով՝ ոչ-ոքի (տեսանյութ)
Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ու աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը խաղացին ոչ-ոքի: Սպիտակներով մրցում էր հայ գրոսմայստերը:
Արոնյանը 5 միավորով ընթացիկ առաջատարն է: Նույնքան միավոր ունեն նաև ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին և կուբացի Լենիեր Դոմինգեսը: Կասպարովը չորս պարտիաներն էլ ավարտել է ոչ-ոքի:
Օգոստոսի 15-ին կանցկացվեն նաև 5-6-րդ տուրերը: Մրցաշարը կավարտվի օգոստոսի 16-ին (7-9-րդ տուրեր):