Աշխարհի ամենահարուստ մարզիկները
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլայսմը երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենահարուստ մարզիկը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Forbes»-ին, որը կազմել է ցանկը:
2017 թվականի ընթացքում 35-ամյա մարզիկն աշխատել է 27 միլիոն դոլար: Այդ գումարն իր մեջ ներառում է մրցաշրջաններում հաղթելու համար գումարները և գովազդային հոլովակներում և միջոցառումներին մասնակցելը:
Երկրորդ հորիզոնականում ևս թենիսիստուհի է՝ գերմանացի Անգելիկ Քերբերը, ով աշխատել է 12.6 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է ավտոմրցավազքերի մասնակից Դանիկա Պատրիկը՝ 12.2 միլիոն, չորրորդ հորիզոնականում խառը մարտարվեստների ամերիկացի մարտիկ Ռոնդա Ռոուզին է՝ 11 միլիոնով, իսկ հնգյակը եզրափակում է Սերենա Ուիլյամսի ավագ դուստրը՝ Վինուսը՝ 10.5 միլիոն դոլար եկամուտով: