Սևանում խոչընդոտել են «Ազատության» լրագրողի աշխատանքը, հարձակվել և վնասել են մեքենան (լուսանկարներ)
«Ազատության» լրագրող Նարինե Ղալեչյանն այսօր՝ օգոստոսի 14-ին, Սևանում նկարահանում էր շարժական գազալցակայանները, որոնք ոչ միշտ են պահպանում անվտանգության կանոնները, հայտնում են «Ազատություն» ռադիոկայանից: Լցակայաններից մեկում խոչընդոտել են նրա աշխատանքը, վնասել ավտոմեքենան, որով նա մեկնել էր նկարահանումների: Այս պահին Նարինե Ղալեչյանը ցուցմունք է տալիս Սևանի ոստիկանությունում:
«Հիմա ոստիկանությունում ենք, փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում։ Շարժական լցակայաններն էինք նկարում, հանկարծ ներսից մեկը հարձակվեց վրաս, սկսեց վազել, նստեցի մեքենան ու ոտքով հարվածել մեքենային»,- գրառել է լրագրողը «Facebook»-ի իր էջում: