Ռուսաստանի Պրեմյեր լիգայի հանդիպման ժամանակ «Կազան Արենայում» երկրպագու է մահացել
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի «Ռուբին» - «Լոկոմոտիվ» (1:1) հանդիպման ժամանակ «Կազան Արենայում» երկրպագու է մահացել: Այս մասին գրում է «Rsport»-ը:
Տարեց ֆուտբոլասերը դիմել է բուժօգնության, սակայն Կազանի ստադիոնի մոտ շտապօգնության մեքենայում նա մահացել է:
Ենթադրվում է, որ նա սրտի նոպա է ունեցել: