Վրաստանում կարծում են, որ Սաակաշվիլուն 11 տարվա ազատազրկում է սպառնում.ինչ մեղադրանքներ կառաջադրվեն
Վրաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Նատիա Սունգուլաշվիլու խոսքերով՝ Միխայիլ Սաակաշվիլուն մի քանի հոդվածներով մեղադրանքներ կներկայացվեն` բանկիր Սանդրո Գիրվլիանիի սպանության մանրամասները թաքցնելու, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլուն ծեծի ենթարկելու, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ վատնելու, ինչպես նաև ընդդիմադիր «Իմեդիա» հեռուտաընկերության զավթման համար: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Գլխավոր դատախազի խոսքերով՝ մինչև 2012թ. կատարված հանցագործությունների համար պատիժ կրելու ժամկետները կարող էին հասնել մինչև 30-40 տարի, որը ըստ էության կհավասարվեր ցմահ ազատազրկման, սակայն վերջերս կատարված օրենսդրության լիբերալիզացման հետևանքով Սաակաշվիլուն սպառնում է ընդամենը 11 տարա ազատազրկում:
«Եթե անձը մեղադրվում է մի քանի հանցագործություններում, ապա նա պատիժ կկրի միայն մեկի համար: Նման կերպ՝ Միխայիլ Սաակաշվիլուն սպառնում է 11 տարի ազատազրկում, եթե դատարանը մեղադրական որոշում կայացնի»,- նշել է դատախազը: